Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

20 սուպեր մթերք Ձեր խոհանոցի համար

20 սուպեր մթերք Ձեր խոհանոցի համար

Երբ մենք առավոտյան արթնանում ենք եւ արագ հագնվում՝ աշխատանքից չուշանալու համար, մենք միշտ խոհանոցում ինչ-որ թեթեւ եւ օգտակար սնունդ ենք փնտրում։ Fox News հեռուստաալիքը խնդրել է դիետոլոգներին, խոհարարներին եւ բլոգերներին ընթերցողների հետ կիսվել, թե նման պարագայում սառնարանում ինչ մթերքներ է ցանկալի ունենալ։

 


Ձիթապտղի յուղ

 

Ձիթապտղի յուղն այն հիմնական պատճառներից մեկն է, որի շնորհիվ միջերկրածովյան դիետան համարվում է ամենաառողջարարներից։ Սակայն պետք չէ չարաշահել։ Թեպետ դա օգտակար ճարպ է. մեկ ճաշի գդալ յուղը պարունակում է 120 կալորիա։

 

Լոս Անջելեսից ավագ խոհարար Հոլի Հորվեթը խորհուրդ է տվել գնել սառը զտման ձիթապտղի յուղ՝ հաճելի համ հաղորդելու համար։

 

Ոչ յուղալի հունական յոգուրտ

 

6 ունցիա (մեկ չափաբաժին) հունական յոգուրտը պարունակում է 18 գր սպիտակուց։ Չնայած համի տեսակետից այն ճարպոտ եւ սերուցքային է, սակայն պարունակում է ընդամենը 100 կալորիա։

 

Հունական յոգուրտը կարող է հրաշալի փոխարինել մայոնեզին եւ թթվասերին, ասել է A La Maison ընկերության ավագ խոհարար Մելիսա Վիեզորեկը։ 

 

Պահածոյացված ձիթապտուղ

 

Պահածոյացված ձիթապտուղը բավականին երկար է պահպանվում, եւ այն կարելի է ավելացնել տարբեր ուտեստների մեջ, ընդ որում, ձիթապտուղը պարունակում է մոնոչհագեցած ճարպեր, որոնք օգտակար են սիրտ-անոթային համակարգի համար։

 

«Ձիթապտուղը կարող է բավարարել աղի մթերքների հանդեպ ունեցած պահանջը։ Բայց դրանք չեն առաջացնի  ճարպային շերտավորում, ինչպես կրեկերները»,- ասել է դիետոլոգ Ջեննա Բրեդոկը։

 

Մեղր

 

Մեղրը երկար տարիներ կարող եք պահել պահարանում։ Եվ բացի այն, որ մեղրը ունիվերսալ քաղցրեցուցիչ է, այն կարող է նաեւ օգտագործվել որպես դեղամիջոց խումհարի, հազի եւ շատ այլ հիվանդությունների դեպքում։

 

Քաղցրացրեք տնական մարինադները եւ աղցանների համար նախատեսված համեմունքները։ Բրեդոկը նաեւ սիրում է մեղրն ավելացնել ամբողջական հատիկեղենից պատրաստված թխվածքների մեջ։

 

Լոբազգիներ

 

Լոբին սպիտակուցի եւ բջջանյութի հիանալի աղբյուր է. օրինակ, մեկ բաժակ սիսեռը պարունակում է մի ամբողջ 15 գր. սպիտակուց եւ 12 գր. բջջանյութ։

 

Կվինոա

 

Մեկ բաժակ պատրաստի կվինոայի մեջ առկա է 8գր սպիտակուց եւ 5գր բջջանյութ ու ընդամենը 322 կալորիա։ Բացի այդ, կվինոան հարուստ է նաեւ երկաթով եւ վիտամիններով։ Ավագ  խոհարար, դիետոլոգ Էլիսոն Սթիվենսը սիրում է կվինոան, որովհետեւ այն նաեւ շատ հեշտ եւ արագ է (15 րոպեում) պատրաստվում:

 

Ձու

 

Մեկ ձուն հարուստ է 6գր հագեցած սպիտակուցով եւ ընդամենը 70 կալորիա է պարունակում։ Մի հետազոտություն ցույց է տվել, որ ավելորդ քաշ ունեցող կանայք, ովքեր նախճաշին ձու են կերել, երկու անգամ ավել քաշ են կորցրել, քան նրանք, ովքեր իրենց առավոտը սկսել են թխվածքով։

 

Ծովի աղ

 

Չնայած Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները (CDC) խորհուրդ են տվել սահմանափակել աղի օգտագործումը, նատրիումի պակասը հաճախ խնդիրներ է առաջացնում պատրաստի եւ վերամշակված մթերքներում, բայց ոչ Ձեր պատրաստած սննդում։

 

Սովորական աղի փոխարեն օգտագործեք ծովի աղ, քանի որ այն ավելի շատ հանքային աղեր է պարունակում, քան սովորականը։

 

Լոլիկի մածուկ

 

Լոլիկը՝ հատկապես լոլիկի մածուկը, լի է հակաքաղցկեղային նյութերով՝ լիկոպենով։

 

Բանան

 

Բանանը տնտեսող է, հասանելի ողջ տարվա ընթացքում եւ կարելի է ավելացնել կոկտեյլի կամ յոգուրտի մեջ, ասել է Բրեդոկը։

 

Թարմ կանաչի

 

Կանաչին իր փոքրիկ տերեւներում մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ է պարունակում։ Բացի այդ, կանաչին հիանալի բույր է հաղորդում յուրաքանչյուր ճաշատեսակի։

 

Շոկոլադ

 

Մուգ շոկոլադը լի է պոլիֆենոլներով, որոնք հզոր միջոց են հիվանդությունների դեմ պայքարելու համար եւ անգամ նպաստում են նիհարելուն։

 

Սխտոր

 

«Սխտորը շատ արագ եւ հեշտությամբ Ձեր պատրաստած ուտեստին հաճելի բույր կհաղորդի՝ առանց վնասակար ճարպերի կամ վերամշակված բաղադրիչների»,-ասել է Նորվեթը։

 

Սառեցված ծովախեցգետին

 

Չորս մեծ ծովախեցգետինը պարունակում է 30 կալորիա եւ գրեթե զրոյական ճարպ։ Ծովախեցգետինը նաեւ մեծ քանակությամբ սպիտակուց է պարունակում։ Գնեք մաքրած ծովախեցգետին, որպեսզի դրանց սառեցումը եւ պատրաստումը ավելի հեշտ լինի։

 

Մանանեխ

 

Այս համեմունքը հարուստ է իմունախթան հանքային աղերով՝ սելենով եւ քրքումինով։ Նորվեթը խորհուրդ է տվել սառնարանում մի քանի տեսակ մանանեխ ունենալ. Դիժոն՝ աղցաններին, սոուսներին, մարինադներին ավելացնելու, հավի ու խոզի միսը համեմելու համար, եւ սովորական մանանեխ՝ բուտերբրոդների համար։

 

Քացախ

 

Այս մթերքը շատ ունիվերսալ է, ասել է Բրեդոկը։ Այն օգտակար է նաեւ սրտի համար. «Քացախն օգնում է բացել արյունատար անոթները՝ բարելավելով արյան շրջանառությունը։

 

Վարսակաշիլա

 

Վարսակաշիլան նվազեցնում է օրգանիզմում առկա վնասակար խոլեսթերինի մակարդակը։ Բացի այդ, այն օգնում է զսպել ախորժակը՝ ըստ նոր մի հետազոտության։

 

Պրովանսի խոտաբույսեր

 

Այս չորացրած խոտաբույսերը վաճառվում են խանութներում եւ սուպերմարկետներում։ Դրա բաղադրության մեջ ներառված են ուրց, ռոզմարին, ռեհան, մաղադանոս, օրեգանո, թարխուն, սուսամբար եւ նարդոս։ Խոտաբույսերը հաճելի համ են հաղորդում յուրաքանչյուր ուտեստի։

 

Խորանարդիկներ արգանակի համար

 

Խորանարդիկները կարող եք պահել պահարանում բավականին երկար ժամանակ։ Բացի այդ, դրանք քիչ կալորիա են պարունակում. մեկ բաժակում առկա է ընդամենը 38 կալորիա եւ 5գր սպիտակուց։

 

Լինի դա հավի, տավարի միս, թե՝ բանջարեղեն, Սթիվենսն ավելացնում է այս խորանարդիկները՝ ապուրներ եւ շոգեխաշած ուտեստներ պատրաստելու համար։ Արգանակը նաեւ փոխարինում է յուղին՝ բանջարեղենը շոգեխաշելու ժամանակ։ Ավելացած արգանակը պահել սառնարանում՝ հասանելի մի տեղում։ Սթիվենը խորհուրդ է տվել, արգանակ գնելիս կարդալ բաղադրիչների ցանկը եւ խուսափել շաքարային հավելումներ ու կարամելի գունավորում ունեցող արգանակներից։ Եթե հնարավոր է, հարկ է գնել քիչ քանակությամբ նատրիում պարունակող խորանարդիկներ։

 

Աղացած հավի կամ հնդկահավի միս

 

Աղացած հավի միսն ավելի քիչ հագեցած ճարպեր է պարունակում, քան աղացած տավարի միսը։ Աղացած մսով կարելի է պատրաստել տապակա, մսային սոուսներ, տակո, էնչիլադաս, մսով լցոնված պղպեղ կամ մսի խավարտով բրնձով փլավ։

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. vk.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am
Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am

Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...

ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից
ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից

Տրանսճարպերի չարաշահումը`...

Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am
Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am

Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...

Ուտելու հոգեբանությունը. urolog.am
Ուտելու հոգեբանությունը. urolog.am

Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...

ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը
ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը

Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...

Ալերգոլոգիա
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին

Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...

Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am
Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am

Միզապարկի քարերի  առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...

Միզային համակարգ Սննդակարգեր
Գինին և առողջությունը
Գինին և առողջությունը

Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...

Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am
Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am

Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...

Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am
Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am

Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...

Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am
Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...

Հղիություն, ծննդաբերություն
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am

Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը:  Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...

Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com
Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com

Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...

Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am
Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am

Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...

Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4
Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4

Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...

Ամեն ինչ տոն օրերի մասին Սալուտեմ 4.2021

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ